Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Մալերի հրաշալի ներկայացում՝ խաչատրյանական փառատոնում

Մալերի հրաշալի ներկայացում՝ խաչատրյանական փառատոնում
27.11.2016 | 23:08

Նոյեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում երաժշտական տոն էր. դահլիճի պատերի ներքո թևածում էր Մալերի երաժշտությունը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվող Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում ունկնդրին ներկայացրեց Մալերի Հինգերորդ սիմֆոնիան, մեծակտավ մի գործ՝ բաղկացած 5 մասից, որոնք կոմպոզիտորը միավորել է 3 մեծ բաժիններում։ Ստեղծագործության բաժիններից յուրաքանչյուրը փոխանցում էր միանգամայն տարբեր տրամադրություններ՝ տխրությունից, մինչև քնարական անդորր ու պայքար։

Երիտասարդական նվագախումբը կատարողական բարձր վարպետությամբ ունկնդրին էր հաղորդում բոլոր այդ հուզական նրբերանգները։ Մաեստրո Սմբատյանի ղեկավարությամբ համերգասրահում ստեղծվել էր խորը փիլիսոփայական, էմոցիոնալ մի կտավ, որը հուզում, տպավորում էր հանդիսատեսին։ Իսկ լեփ-լեցուն դահլիճը ջերմությամբ էր ծափահարում ստեղծագործությունը հրաշալիորեն մեկնաբանող նվագախմբին և դիրիժորին։
Հայաստանյան բեմերում Գուստավ Մալերի սիմֆոնիաներն այնքան էլ հաճախ չեն հնչում։ Մասնագետները նշում են, որ դրանք բավականին բարդ են կատարման համար։ Վերջին երկու տարիներին Մալերին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն անդրադառնում է երրորդ անգամ։ 2015-ին նվագախումբը ներկայացրել էր կոմպոզիտորի Սիմֆոնիա թիվ 1-ը «Տիտան» և 6-րդ սիմֆոնիան, որը նաև կոչվում է «Ողբերգական» սիմֆոնիա։


Անի ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1040

Մեկնաբանություններ